Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ՊՆ ղեկավարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են սահմանային իրավիճակին և անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր

22:12, հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ.
ՀՀ ՊՆ ղեկավարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են սահմանային իրավիճակին և անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ դեսպան Թրեյսին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային իրավիճակին և անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները:

Տիկին դեսպանն իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմն աջակցում է լարվածության թուլացմանը և խնդիրների խաղաղ կարգավորմանը, ընդգծել ԱՄՆ դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարևորել այդ ձևաչափով ընթացող գործընթացների շարունակականությունը։ Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական բնագավաոռւմ հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

2287 | 0
Facebook