Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա ուղիղ պատասխանն է 3+3 ձևաչափի հեռանկարին»․ քաղաքագետ

22:54, հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ.
«Սա ուղիղ պատասխանն է 3+3 ձևաչափի հեռանկարին»․ քաղաքագետ

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի գրառումը․ «ՀՀ արտաքին գործերի նախարարը հանդիպում է ԱՄՆ պետքարտուղարի հետ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարն ընդունում է ԱՄՆ դեսպանին։ Երկու դեպքերում էլ խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորության մասին։
     Սա նշանակում է, որ այս ձևաչափը, որքան էլ փորձ արվի կազմալուծել, միևնույն է` չի ստացվելու։ Եվ սա ուղիղ պատասխանն է 3+3 ձևաչափի հեռանկարին։
     Ուշագրավ է, որ այս ֆոնին հանդիպել են նաև ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարները, որոնք 3+3 ձևաչափի ջատագովներն են։
     Ըստ էության` տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում Հայաստանն է` Հայկական գործոնը, որի մասին ժամանակին Բժեզինսկին էր գրել։
     Եվ սա մեզ համար կարող է դառնալ հնարավորություն շահերի միջև հավասարակշռություն գտնելու և տարածաշրջանում կայունություն հաստատելու նպատակով։
     Այն, ինչ հակակշռում է, նաև կարող է հավասարակշռել։
     Ուստի մեզ անհրաժեշտ է գտնել հակակշիռները հավասարակշռող ճիշտ կետը»։

5216 | 0
Facebook