Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտոմեքենան ութ մետր բարձրությունից ընկել է Աղստև գետը

22:06, հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ.
Ավտոմեքենան ութ մետր բարձրությունից ընկել է Աղստև գետը

Դեկտեմբերի 2-ին, ժամը 17։43-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Mercedes-Benz W124» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ․ Հ․), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 8 մ բարձրությունից ընկել Աղստև գետը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևոր Ն․ Վ․-ին (ծնված 1977 թ.) դուրս բերել ավտոմեքենայից․ վերջինս հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։ Ուղևորներ Ա․ Կ․-ն (ծնված 1982 թ.), Վ․ Հ․-ն (ծնված 1962 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

2912 | 0
Facebook