Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրակել են Կարմիր շուկայի դպրոցի հարակից տարածքների ուղղությամբ

20:30, հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ.
Կրակել են Կարմիր շուկայի դպրոցի հարակից տարածքների ուղղությամբ

Կարճատև դադարից հետո ադրբեջանական կողմը կրկին վերսկսել է կրակահերթը Արցախի Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ: «ՌեՓաբլիք օֆ Արցախ» թելեգրամ-ալիքը հրապարակել է տեսանյութեր, որոնցում հստակ երևում է, թե ինչպես է հակառակորդը թիրախավորում բնակավայրը:

Կրակահերթերն սկսվել են այսօր առավոտյան՝ ժամը 11:30-ին և տևել 10-15 րոպե: Այնուհետև կրկին վերսկսվել են 17:15-ին և տևել շուրջ 2 ժամ: Կրակել են նաև գյուղի դպրոցի հարակից տարածքների ուղղությամբ:

Կարմիր շուկա է մեկնել ռուս խաղաղպահների 2 զրահապատ փոխադրիչ:

Ըստ աղբյուրի, սա 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր ամենաինտենսիվ հրաձգությունն է եղել Կարմիր շուկայի ուղղությամբ:

5603 | 0
Facebook