Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն հորդոր է հղել Երևանին և Բաքվին

19:00, հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ.
ԱՄՆ-ն հորդոր է հղել Երևանին և Բաքվին

Դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, թե Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը:
     «Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին առաջընթաց գրանցել մարդասիրական, այդ թվում և՝ գերիների, ականազերծման, անհետ կորածների հարցերում, հետաքննելով մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումները՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին: Ես հուսով եմ, որ մենք կարող ենք բոլորս, այդ թվում և՝ Ռուսաստանը, աշխատել միասին, որպեսզի առաջընթացը շարունակական լինի: Մենք կոչ ենք անում կողմերին լուծելու կարևոր այնպիսի հարցեր, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը, և շարունակել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո աշխատանքը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ լուծման»,- ասել է Բլինքենը:

3906 | 0
Facebook