Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնաբերվել է անհայտ կորած 67-ամյա քաղաքացու դին

19:06, հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ.
Հայտնաբերվել է անհայտ կորած 67-ամյա քաղաքացու դին

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել է, որ Հովտաշեն գյուղի ջրատարում՝ արգելապատնեշի մոտ, ջրահեղձ մարդ կա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Ահազանգն անմիջապես փոխանցվել է ոստիկանության Արտաշատի բաժին, և դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական և փրկարարական խմբեր։ Դեպքի վայրի զննությամբ ջրատարի արգելապատնեշի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Ոստիկանության Արտաշատի և Մալաթիայի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը նոյեմբերի 5-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 67-ամյա Գրիգոր Կոկիկյանի դիակն է։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Հայտնաբերվել է անհայտ կորած 67-ամյա քաղաքացու դին
2730 | 0
Facebook