Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուզում եմ հասկանալ՝ էս հողն ինչպե՞ս է դիմանում էսքան տականք իր վրա պահելով»․ Սոֆյա Հովսեփյան

18:30, հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ.
«Ուզում եմ հասկանալ՝ էս հողն ինչպե՞ս է դիմանում էսքան տականք իր վրա պահելով»․ Սոֆյա Հովսեփյան

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանի գրառումը. «Ուղիղ եթեր եմ նայում, որում, պարզվում է՝ բողոքի ակցիա է սյունեցի Աշոտ Երկաթի ապօրինի կալանավորման համար։
     Նայում եմ՝ ովքեր են հավաքված, և կարդում, թե ֆեյքերը և իշխանահպատակներն ինչեր են գրում իրապես մեծ ավանդ ունեցող մարդկանց հասցեին, ու ուզում եմ հասկանալ, թե էս հողն ինչպե՞ս է դիմանում էսքան տականք իր վրա պահելով։
     Լավ դուք ո՞վ եք։ Ինչպե՞ս կարելի է մտավորականներին ու իրապես արժանապատիվ մարդկանց այսքան հեշտ հայհոյել ու դավաճան անվանել։
     Սրա վերջը գալու է...»։

5162 | 3
Facebook