Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊՆ-ն հայտարարություն է տարածել

13:00, հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ.
ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2021թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում, հասցեն՝ ք. Երևան, Բաբայան 6:

Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին, հետագա նիստերը՝ ուրբաթ օրերին՝ նույն ժամին:

Դիմում-բողոքները կարելի է ներկայացնել բոլոր աշխատանքային օրերին՝ այցելելով Հասարակական խորհուրդ, կամ ուղարկել փոստով՝ Երևան, Բաբայան 6, Հասարակական խորհուրդ հասցեանշումով: Դիմում-բողոքը պետք է հասցեագրել հանձնաժողովի նախագահին՝ նշելով դիմողի անունը և ազգանունը, հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ)՝ հետադարձ կապի համար:

Դիմում- բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն): Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող միայն մեկ անձ:

Տեղեկությունների և պարզաբանումների համար զանգահարել /010/ 200 307 հեռախոսահամարով:

17617 | 0
Facebook