Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի հետ

11:12, հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ.
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է. «...Արարատ Միրզոյանը և Անդրեաս Նորլենն անդրադարձել են երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, երկկողմ ու բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում Շվեդիայի կողմից, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում ցուցաբերվող աջակցությունը...:

...Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման, վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նա ընդգծել է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայունացման համատեքստում միջազգային հանրության պատշաճ և հասեական արձագանքի կարևորությունը»:

5646 | 0
Facebook