Խնդրում ենք սպասել...

Համացանց

«32 տարի առաջ ժողովրդի ճնշման տակ հայտարարեցինք՝ «Արցախը Հայաստան է և վերջ»». Լյովա Եղիազարյան

01:06, հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ.
«32 տարի առաջ ժողովրդի ճնշման տակ հայտարարեցինք՝ «Արցախը Հայաստան է և վերջ»». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշում եմ երեսուներկու տարի առաջ այս օրը:
     Իսկ դու հիշո՞ւմ ես, Արցախի ճակատագրով «մտահոգ» ախպեր, որ պահ չես կորցնում գուժել, թե Արցախը ծախում են ու այսպես երեսուներկու տարի:
     Երեսուներկու տարի առաջ, հենց այս օրը, այժմյան Ամերիկյան համալսարանի շենքում կայացվեց Հայաստանի Գերագույն և Արցախի Մարզային խորհուրդների համատեղ նիստի որոշումը Արցախը Հայաստանին միավորելու վերաբերյալ:
     Երեսուներկու տարի առաջ մեր սերնդի ջանքերով, ժողովրդի ճնշման տակ, գիշերը պատգամավորներին փակի տակ պահելով, հայտարարեցինք. «Արցախը Հայաստան է և վերջ»:
     Կան մարդիկ, ովքեր մասնակցում էին այդ նիստին, ովքեր դրսում սատարում էին պատգամավորներին, այսօր հակառակն են պնդում և հայտարարում են, որ այդ միտքը բարձրաձայնելը դարձավ 44-օրյա պատերազմի պատճառներից մեկը։
     Հակառակն են պնդում, որովհետև դա իրենց այսօր ձեռնտու է»:

4425 | 2
Facebook