Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արցախի ԱԱԾ–ն Ռոման Բաղդասարյանին առաջարկում է ներկայանալ

21:30, չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.
Արցախի ԱԱԾ–ն Ռոման Բաղդասարյանին առաջարկում է ներկայանալ

Արցախի ԱԱԾ-ն հայտնում է․ «ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ։
     Այսօր ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ազգային անվտանգության ծառայություն է ստացվել սոցիալական ցանցերում տարածված՝ Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութը, որում վերջինս հայտարարել էր Արցախի պաշտպանության բանակի, սպաների ու գեներալների կողմից պատերազմի ընթացքում սպանություններ կատարելու, ինչպես նաև սպանություններ կատարելու հրամաններ տալու մասին:
     Հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարության կապակցությամբ իրականացվում են ստուգումներ, ուստի Ռոման Բաղդասարյանին առաջարկում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ներկայանալ ԱՀ ազգային անվտանգության ծառայություն և պարզաբանումներ ներկայացնել իր կողմից հայտարարված ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ:
     Միաժամանակ իրազեկում ենք, որ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված հիմքերը ծագելու դեպքում ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը դիմելու է նաև դատավարական հարկադրանքի միջոցի»:

4973 | 3
Facebook