Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե որևէ ժողովրդավարական պետությունում պառլամենտի նախագահի եղբայրը պետական գնումների մրցույթում հաղթեր, կդառնար քաղաքական սկանդալ»․ Սաքունց

20:54, չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.
«Եթե որևէ ժողովրդավարական պետությունում պառլամենտի նախագահի եղբայրը պետական գնումների մրցույթում հաղթեր, կդառնար քաղաքական սկանդալ»․ Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Դանիայի կամ Նորվեգիայի կամ Գերմանիայի կամ որևէ այլ ժողովրդավարական պետությունում պառլամենտի նախագահի եղբայրը պետական գնումների մրցույթում հաղթող ճանաչվեր, կդառնա քաղաքական այնպիսի սկանդալ, որ կհանգեցներ պառլամենտի նախագահի հրաժարականին։
     Եթե նույնիսկ ի սկզբանե հայտնի չլիներ նման փաստը, և թեկուզ ժամանակ անց բացահայտվեր ԶԼՄ-երի կողմից, կապ չունի կհանդիսանար նույն քաղաքական սկանդալի հիմք։
     Շահերի բախման բացառումը ահա այդպիսի մակարդակի վրա է հասցված»։

Աղբյուրը` Արթուր Սաքունց
3429 | 2
Facebook