Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պա՞րզ չի, որ վարչապետ կոչեցյալը քաղաքական պատվերներ է իջեցնում». Ավետիք Իշխանյան

17:06, չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.
«Պա՞րզ չի, որ վարչապետ կոչեցյալը քաղաքական պատվերներ է իջեցնում». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «Իրավակա՞ն, թե՞ քաղաքական. Աշոտ Մինասյանը կալանավորվեց։ Շուտով կլսենք նրա փաստաբանների խոսքը, կալանքի ապօրինի լինելու և կալանքի որոշումը բողոքարկելու մասին։ Ամիսներով այս նույն շրջապտույտի մեջ են Արմեն Չարչյանը, Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը և ուրիշներ։ Իհարկե, փաստաբաններն իրենց մասնագիտական աշխատանքն են կատարում։ Բայց, արդյոք, պա՞րզ չի, որ այս ամենը ոչ թե իրավական հարթության մեջ է , այլ՝ քաղաքական։ Պա՞րզ չի, որ վարչապետ կոչեցյալը ՀՔԾ, ՔԿ, ԱԱԾ, Դատախազության, նաև ԲԴԽ միջոցով քաղաքական պատվերներ է իջեցնում՝ բռնել, կալանավորել, գործ հարուցել։ Այնպես որ, այս ամեն ինչի դեմ առաջին հերթին պետք է դիմադրել քաղաքական միջոցներով։ Իսկ հայտարարված դիմադրության տարբեր շարժումներն ի՞նչ եղան․․․ Հա, մոռացել էի՝ միայն սահմանադրական ճանապարհով․․.»:

3268 | 1
Facebook