Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սյունիքի գլխին կարկտաբեր ամպերը կուտակվում են». Գեղամ Նազարյան

14:12, չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.
«Սյունիքի գլխին կարկտաբեր ամպերը կուտակվում են». Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․ «Սյունիքի գլխին կարկտաբեր ամպերը կուտակվում են։ Առուշ, Մխիթար, Մենուա, Արթուր, հիմա էլ Աշոտ Երկաթ։ Կամ գուցե ամպեր չեն կուտակվում Սյունիքի գլխին, այլ ոմն մեկի վախի նոպան է սաստկացել։ Կալանավորես, չկալանավորես, քո դատավճիռը Երկնքում վաղուց է կայացել։ Ամեն ինչ արա, որ դատավճիռդ էս երկրի վրա կայանա, որ այն դատավճիռը գոնե մեղմվի»։

Աղբյուրը` Գեղամ Նազարյան
5328 | 0
Facebook