Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանություններին քննադատած հոգևորականին կարգալույծ են անում. «Հրապարակ»

09:24, չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.
Իշխանություններին քննադատած հոգևորականին կարգալույծ են անում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր Աթոռում այսօր կքննեն Տեր Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ անելու հարցը: Տեր Ղազարին կարգալույծ անելու դիմումը աթոռանիստ Էջմիածին է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Դիմումի հիմքն «Ապաշխարենք կառուցելով» ֆեյսբուքյան էջում տեղ գտած քաղաքական մի նյութ է Արտաշատի առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Էջի ադմինների շարքում է նաև Տեր Ղազարը, սակայն նրա շրջապատից մեզ փոխանցեցին, որ նա միակ ադմինը չէ:

Նյութը ընտրություններին մասնակից ուժերից մեկի՝ Քրիստոնեական Հայաստան կուսակցության ավագանու անդամի քարոզչական հոլովակ է: Դիմումի հիմքն այն է, թե հոգևորականն իրավունք չունի խառնվել քաղաքականությանը, սակայն, որոշ տեղեկություններով, Գևորգ եպիսկոպոսն ինքն է ներգրավված քաղաքական հարցերին և պատահական չէ, որ ընդամենը մի նյութի համար, և այն էլ առանց Տեր Ղազարից պարզաբանում պահանջելու, վերջինիս կարգալույծ անելու դիմում է ներկայացրել Մայր Աթոռ: Բանն այն է, որ Տեր Ղազարը վերջին տարիներին աչքի է ընկել ակտիվ քաղաքացիական կեցվածքով և երբեմն մարտնչել է գործող իշխանությունների՝ ազգային և հոգևոր արժեքների դեմ որոշումների, քայլերի դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի համարում:

4469 | 3
Facebook