Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեմպիոններ ջան, հպարտանում եմ ձեզնով». լուսանկարներ՝ մրցելույթներից

21:42, երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ.
«Չեմպիոններ ջան, հպարտանում եմ ձեզնով». լուսանկարներ՝ մրցելույթներից

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նոյեմբերի 29-ին մեկնարկած հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը։

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքականը, որն աշխարհի առաջնությանը մասնակցում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, մրցավայր է մեկնել 8 մարզիկով։
     Այսօր մեր մարզիկները կպայքարեն աջ ձեռքով։

Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը լուսակարներ է հրապարակել մրցելույթներից ու գրել. «Չեմպիոններ ջան, հպարտանում եմ ձեզնով»:

Հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 3-ը։

14171 | 0
Facebook