Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ օտար բառերի հայերեն համարժեքների մասին

13:36, երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ.
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ օտար բառերի հայերեն համարժեքների մասին

Դժվար է պատկերացնել, որ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ մարդկանց ակաջին խորթ են թվացել այնպիսի բառեր, ինչպիսիք են համակարգիչ-ը, տեսախցիկ-ը, մենաշնորհ-ը, գործարար-ը, զբոսաշրջիկ-ը, ժողովրդավարություն-ը և այլն։ Ժամանակը ցույց տվեց, որ բառերն անընդհատ գործածվելով են հարազատ դառնում լսողությանը և սահուն մուտք գործում լեզու։

Նույնը տեղի է ունենում հիմա․ նոր (կամ քիչ գործածվող) որևէ բառ լսելիս լեզվակիրները ընդդիմանում, հակառակվում, անգամ ծաղրում են՝ առանց պատկերացնելու, որ խաթարում են լեզվի բնականոն ընթացքը։ Հետևաբար կրկին ու կրկին հորդորում ենք վստահ գործածել օտար բառերի հայերեն համարժեքները՝ նաև այդպես նպաստելով լեզվի լիարժեք կիրառմանը։

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։

1. ասիմետրիկ – անհամաչափ

2. գաստրոլ – հյուրախաղ

3. գրեյպֆրուտ – թուրինջ

4. դեմոնստրատիվ – ցուցադրական

5. էքսպերտիզա – փորձաքննություն, փորձագիտություն

6. լաուրեատ – դափնեկիր

7. լատենտ – գաղտնի, թաքուն

8. լոքեյշն – տեղ, վայր

9. կասկա – սաղավարտ

10. կաֆե – սրճարան

11. կլասիֆիկացիա – դասակարգում, դասակարգություն

12. կոմպլեմենտար – 1. համահավասար, փոխլրացումային

13. կոսմիկ – տիեզերական

14. կրիտիկա – քննադատություն

15. շեզլոնգ – պառկոց, երկայնաթոռ

16. պերիոդ – շրջան, ժամանակաշրջան, ժամանակահատված, փուլ

17. պրինցիպիալ – սկզբունքային, սկզբունքորեն

18. ռամկա – շրջանակ

19. ռատիֆիկացիա – վավերացում

20. ռեմեն – ամրագոտի, գոտի

21. ռեյս – 1. չվերթ, 2․ երթաշրջան

22. ռեպրոդուկցիա – 1․ վերարտադրում, վերարտադրություն, 2․ վերատպում, արտատպում

23. սեթինգս – կարգավորումներ

24. սյուրպրիզ – անակնկալ

25. տոքսիկ – թունավոր

26. քենսըլ – չեղարկում / չեղարկել

27. ֆարֆոր – ճենապակի

28. ֆոտոմետր – լուսաչափ

29. ֆունդամենտ – հիմք

30. ֆրագմենտ – պատառիկ, հատված, բեկոր, կտոր

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

4423 | 4
Facebook