Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՀԿ-ն հայտնում է, որ COVID-19-ով հիվանդացածները կարող են վարակվել «օմիկրոն» շտամով

10:30, երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ.
ԱՀԿ-ն հայտնում է, որ COVID-19-ով հիվանդացածները կարող են վարակվել «օմիկրոն» շտամով

Նախնական տվյալները ցույց են տալիս, որ այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում ունեցել են COVID-19, կարող է աճել նոր «օմիկրոն» կորոնավիրուսային շտամով վարակվելու ռիսկը. ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
     ԱՀԿ-ն նշել է, որ ավելի մանրամասն տեղեկատվություն հասանելի կլինի «առաջիկա օրերին և շաբաթներին»։
     Կազմակերպությունը հաստատել է, որ այս պահին օգտագործվող ՊՇՌ թեստերն ի վիճակի են հայտնաբերել վարակը նոր շտամով։

Ավելի վաղ ԱՀԿ-ն ընդգծել էր, որ «օմիկրոնը» բավականաչափ ուսումնասիրված չէ, և դեռ վաղ է եզրակացություններ անել, որ այն կարող է ավելի վտանգավոր լինել, քան «դելտա» տարբերակը։ Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն հիշեցրել է, որ պատվաստանյութերը կարևոր նշանակություն ունեն մահացության և տեղափոխվող հիվանդության ծանրության նվազեցման համար:

4926 | 1
Facebook