Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ռուսաստանի համար Ադրբեջանին յուրացնելն ունի կենսական նշանակություն». Հայկ Մանասյան

00:20, երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ.
«Ռուսաստանի համար Ադրբեջանին յուրացնելն ունի կենսական նշանակություն». Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի համար Ադրբեջանին վերահսկելը, յուրացնելն ու յուրային դարձնելն ունի կենսական նշանակություն։
     Հայաստանի Հանրապետությունն ու Ղարաբաղն այս հարցում գործիք են, տվյալ խնդիրը լուծելու համար։
     Տեսեք, թե ինչ առավելություններով է օժտված Ադրբեջանը Ռուսաստանի համար։
     1. Ռուս-ադրբեջանական սահմանը 340 կմ է։ Ռուսաստանի կովկասյան սահմանի մնացած 900 կմ տեղամասը բաժին է ընկնում ռուս-վրացական սահմանին, որից 250 կմ արդեն կրճատվել է Աբխազիայի հաշվին իսկ 70 կմ կրճատվել է Օսեթիայի հաշվին։ Այսպիսով, վերցնելով Ադրբեջանը, Ռուսաստանն իր կովկասյան սահմանը զգալի հեռացնում է պայմանական հակառակորդի ուղղակի և անմիջական հավանական հարվածից։ Նույնը ոչ մի կերպ տեղի չի ունենում Հայաստանը վերցնելու դեպքում։
     2. Կովկասում, Ռուսաստանին ամենամոտ գտնվող պայմանական հակառակորդը Թուրքիան է ՆԱՏՕ-ի դրոշով։ Թուրքիային ամենից դյուրին ինտեգրվող պետությունն Ադրբեջանն է։ Վերցնելով Ադրբեջանը, Ռուսաստանը զինաթափում է Թուրքիային, զգալի կրճատում Թուրքիայի հնարավորությունները Կովկասում։ Նույնը չի կարելի ասել Հայաստանը վերցնելու պարագայում։
     3. Կասպից ծովը, որքան էլ լինի համաշխարհային օվկիանոսից մեկուսացած, այնուամենայնիվ, հանդիսանում է մուտքի դարպաս Ռուսաստանի համար, հետևաբար հավանական հարվածի համար՝ հնարավոր տեղամաս։ Վերցնելով Ադրբեջանը՝ Ռուսաստանն զգալի ապահովագրում է իր կասպյան ափերը հնարավոր ներխուժումից։ Հայաստանն այս հարցում նույնպես ոչնչով չէր կարող օգնել Ռուսաստանին։
     5. Ռուսաստանի համար էներգակիրների շուկայում մրցակից հանդիսացող Թուրքմենստանն ու Ղազախստանն արևմտյան շուկա են դուրս գալիս Ռուսաստանի տարածքով և միջնորդությամբ։ Այլընտրանքային ուղի է Կասպից ծով-Ադրբեջան ուղղությունը, որտեղ արդեն իսկ կան կառուցված խողովակներ։ Վերցնելով Ադրբեջանը, Ռուսաստանը շրջափակում է այլընտրանքային այս ուղղությունը, պահպանելով և մեծացնելով իր դերը վառելիքի շուկայում։ Հայաստանը դարձյալ չի կարող տրամադրել նման հնարավորություն։
     6. Նույն էներգակիրների շուկայում Ադրբեջանը անկախ խաղացող է, և նրան կախյալ դարձնելը ապահովում է հասկանալի օգուտներ Ռուսաստանի համար։ Հայաստանը նման արդյունք կարող էր ապահովել ռազմական միջամտությամբ, Ադրբեջանին հարկադրելով, ինչը մասնակիորեն արվեց Արցախյան առաջին պատերազմում, սակայն նման ավանտյուրան չի կարող անվերջ արդյունավետ լինել։
     7. Վերցնելով Ադրբեջանը, Ռուսաստանը վերցնում է նաև ազդեցություն Իրանի սահմանների վրա, որի համար մրցակցում են Իսրայելը, Բրիտանիան։ Հայաստանը նման ազդեցություն կարող է ունենալ Սյունիքի հաշվին, ինչի համար էլ հենց հիմա ընթանում է «Միջանցք» կոչվող օպերացիան, որն իր մեջ ներառում է միտինգներ Երևանում, տեղեկատվական գրոհ բոլոր պրոռուսական-ազգային-ազատագրական գործիչների և մամուլի մասնակցությամբ, սահմանային միջադեպեր Սյունիքում, և ՀԱՊԿ անտարբերություն մայիս ամսից սկսած։
     8. Ավելացրեք Ձեր տարբերակը եթե այդպիսին կգտնեք։ Շնորհակալություն»։

Աղբյուրը` Հայկ Մանասյան
| | |
3302 | 2
Facebook