Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքի պատերը հարամելով՝ խոստանում են ընտրվելու դեպքում քաղաքը շենացնել». Հակոբ Միկոյան

23:42, կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ.
«Քաղաքի պատերը հարամելով՝ խոստանում են ընտրվելու դեպքում քաղաքը շենացնել». Հակոբ Միկոյան

Վանաձորի բնակիչ, «Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք տարի է անցել, միևնույն է, քաղաքականության մեջ հայտ ներկայացրած անձիք դեռևս չեն հասկացել՝ հստակ որտեղ կարելի է քաղաքական գովազդ փակցնել, որտեղ չի կարելի։
     Ամբողջ քաղաքի պատերը հարամելով՝ խոսում են նրա մասին, որ ընտրվելու դեպքում քաղաքը շենացնելու են»:

Նա նաև տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս, որ հուշարձան-կոթողի վրա քաղաքապետի թեկնածուներից մեկը նախընտրական պաստառ է փակցրել, ինչն անթույլատելի է:

Աղբյուրը` Հակոբ Միկոյան
4794 | 0
Facebook