Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Պայքարի դասական տարբերակները չեն աշխատում». Կարեն Հեքիմյան

22:06, կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ.
«Պայքարի դասական տարբերակները չեն աշխատում». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժեխերն ակտիվացել են: Ասում են, որ միջանցք չի լինելու և, ընդհանրապես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը Հայաստանի օգտին է: Վերջիններս նաև հիմնականում պատվաստված են կամ, գոնե պատվաստվելու վերաբերյալ թուղթ ունեն: Տպավորությունն այնպիսին է, որ նրանք ամեն ինչի վերաբերյալ տեղեկացվում են միասնական տեղեկատվական կենտրոնից: Այսինքն, գործ ունենք բոլոր իմաստներով միասնական և կազմակերպված զանգվածի հետ, որը Հայաստանը նպատակաուղղված կործանման է տանում:
     Քաղաքական դաշտում եղած մնացած ուժերն անջատ են և փոքրաքանակ: Ուժերի այսօրինակ դասավորվածություն դեռ չի եղել:
     Բոլորի հույսն արտաքին ազդեցությունն է, ինչը նշանակում է, որ դե ֆակտո անկախությունն արդեն կործանվել է:
     Տրամաբանորեն, հրամցվում է «չարյաց փոքրագույնը» ընտրելու ձևաչափը:
     Այս իրավիճակում պայքարի դասական տարբերակները՝ հանրահավաքներ, երթեր և այլն, չեն աշխատում: Անհրաժեշտ են կրեատիվ քայլեր: Օրինակ՝ մանդատներից հրաժարվելով, սահմանադրական ճգնաժամի ստեղծում և, վերջապես չպետք է մոռանալ պայքարի «հակասահմանադրական» մեթոդների մասին: Իհարկե, եթե Հայաստանի ճակատագրով դեռ հետաքրքրվողներ կան»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
| | |
2876 | 2
Facebook