Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բոլորին միավորելու ենք ոչ թե մեր շուրջը, այլ՝ դրոշի շուրջը». «Ազատագրական շարժում»-ը հասավ Էջմիածին

17:42, կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ.
«Բոլորին միավորելու ենք ոչ թե մեր շուրջը, այլ՝ դրոշի շուրջը». «Ազատագրական շարժում»-ը հասավ Էջմիածին

«Ազատագրական շարժման» ուխտը դեպի Էջմիածնի մայր տաճար մոտենում է իր նպատակակետին: «Որևէ մեկը չմտածի, թե մենք կարող է կանգ առնենք: Քանի դեռ մեր երկիրը անվտանգային խնդրի առաջ է, մենք կանգ չենք առնելու: Արցախցի մեր հայրենակիցները կարող են վստահ լինել՝ մենք պայքարելու ենք, որ Արցախը երբեք չհայտնվի հակառակորդի կազմում: Մենք վաղվանից նոր կազմով և նոր մարտավարությամբ պայքարելու ենք նաև, որ հայրենիքն ազատագրվի Փաշինյանի ռեժիմից»,- ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը: «Մենք սկսելու ենք այցելել գուղեր, մենք բոլորին միավորելու ենք ոչ թե մեր շուրջը, այլ դրոշի շուրջը: Պետք է մի կողմ թողնել բոոր տեսակի տարաձայնությունները»,- ասեց նա:

3721 | 3
Facebook