Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երևանի ամենահին առողջապահական շենքն է»․ Ռուբեն Շուխյան

01:06, կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ.
«Երևանի ամենահին առողջապահական շենքն է»․ Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «19-րդ դարից՝ 21-րդ դար. Երևանի բժշկական պատմության լուռ վկան:
     Սա Երևանի ամենահին առողջապահական շենքն է, որը գտնվում է Պուշկին և Փարպեցի փողոցների խաչմերուկում: Այն կառուցվել է 1880-ականներին և մինչ հիմա, արդեն շուրջ 135 տարուց ավել, գործում է որպես առողջապահական կառույց:
     Հենց սկզբից հիմնված է եղել որպես Երևանի նահանգի հակահամաճարակային բուժկայան՝ դեղերի պահեստարաններով, այնուհետև այստեղ են գործել ամենատարբեր բուժհաստատություններ և բժշկական հիմնարկներ»:

Աղբյուրը` Ռուբեն Շուխյան
5530 | 0
Facebook