Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Հայկական հասարակությունն ուղղակի հրաժարվում է ադեկվատ ընկալել իրականությունը». Արման Աբովյան

23:18, շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ.
«Հայկական հասարակությունն ուղղակի հրաժարվում է ադեկվատ ընկալել իրականությունը». Արման Աբովյան

Նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը. «Մեզ պետք է սովորել առերեսվել իրականության հետ։ Որքան էլ դա լինի մեզ համար ծանր, քանզի միայն «հիվանդությունն» ախտորոշելուց հնարավոր է «բուժվել»։

Այո՛, միայն ճշգրիտ և ազնիվ իրավիճակի վերլուծությունը կարող է Հայաստանին շանս տալ դուրս պրծնել այս ահավոր թուրքական ծուղակից, որի մեջ մեզ նետեցին բղավելով՝ «Ապագա Կա՛», իսկ իրականում զրկելով ապագայից ոչ միայն մեզ, այլ նաև ներկա և ապագա սերունդներին։

Հ. Գ. Նկատել եք, որ ՀՀ քաղաքացիները, ում երկիրը գտվում է ուղղակի ոչնչացման վտանգի տակ, հազարներով գրոհում են խանութները, որ «black friday»-ի շրջանակներում ինչ-որ «халява» կպցնեն։

Հասկանո՞ւմ եք իրավիճակի խորքային ողբերգությունը։ Իմիջայլոց, ես ոչ մի պարագայում չեմ մեղադրում մարդկանց, խնդրում եմ սա շատ հստակ ֆիքսենք։ Ես պարզապես ուզում եմ, որ մենք ընդունենք մի շատ կարևոր իրողություն առ այն, որ հայկական հասարակությունն ուղղակի հրաժարվում է ադեկվատ ընկալել իրականությունը»։

Աղբյուրը` Արման Աբովյան
| | |
2472 | 0
Facebook