Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քարոզչական նոր փուչիկներ, տարածքային նոր կորուստներ». Տիգրան Աբրահամյան

15:24, շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ.
«Քարոզչական նոր փուչիկներ, տարածքային նոր կորուստներ». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Պաշտպանության նախարար գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ, որում «նախարարը կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը»։

Պարզվում է, որ զինված ուժերում ոչ միայն «լայնամասշտաբ բարեփոխումներ» են տեղի ունեցել, այլ դրանք դեռ շարունակվում են. նույնիսկ դրանց արդյունավետությունն է արդեն չափված։

Շատ զարմանալի է, որ պաշտպանության նոր նախարարը չի շնորհավորել ԳՇ պետին՝ մայիսի 12-ի և նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիան խափանելու, Ադրբեջանին հետ մղելու և ՀՀ սուվերեն տարածքի անվտանգությունը հուսալիորեն ապահովելու համար։

Նոր քարոզչական փուչիկներ, նոր տարածքային կորուստներ»։

3814 | 2
Facebook