Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա». քաղաքագետ

15:00, շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ.
«Ադրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա». քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ադրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա: Մտահոգված են, որ եթե Թուրքիայում տնտեսական ճգնաժամը ուժեղանա ու վերածվի քաղաքական չգնաժամի, ապա իրենք, թեկուզ առժամանակ, կմնան առանց թուրքկական տանիքի՝ առանց մեծ եղբոր:
     Սակայն սոցկայքերի ադրբեջանցի «ծռերը՛» կարծում են, որ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը: Հովանավոր ունենալու սինդրոմը, որը պետք է լուծի իրենց հարցերը, Ադրբեջանում նույնպես լայն տարածում ունի ու դա լավ է, թող իրենք էլ իրենց համար «Սևրի պայմանագրի» առասպել ստեղծեն ու դրանով ապրեն:
     Պակիստանի մասով չեմ կարող կարծիք հայտնել, սակայն Իսրայելի ու Բրիտանիայի համար Ադրբեջանը հետաքրքիր է միայն որպես օգտագործվելիք մատերիալ ու նման բարեկամներ ունենալու պարագայում թշնամիների կարիք չկա»:

5076 | 0
Facebook