Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերումը ցնցել է համաշխարհային շուկան». Վահե Դավթյան

14:24, շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ.
«Կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերումը ցնցել է համաշխարհային շուկան». Վահե Դավթյան

Փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերումը երեկ ցնցեց համաշխարհային շուկան: Արդյունքում նավթի գինն ընկավ 10%-ով՝ հարցականի տակ դնելով դեկտեմբերի սկզբին OPEC+ նիստին արդյունահանման ծավալների ավելացման մասին կայացվելիք որոշումը:

Նման ցնցումը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ առկա պատվաստանյութերն ի վիճակի չեն պաշտպանել նոր շտամից: Ըստ միջազգային մի շարք հեղինակավոր փորձագետների՝ ստացվում է, որ վերջին շուրջ 1 տարվա պատվաստանյութային քարոզը դառնում է առոչինչ: Արդյունքում Եվրոպայում արդեն կանխատեսում են տնտեսական ակտիվության կտրուկ անկում: Լոքդաունի են գնացել Ավստրիան, Սլովակիան, դրա կիրառումը քննարկվում է նաև Գերմանիայում:

Առկա պատվաստանյութերը մոդիֆիկացնելու համար կպահանջվեն շաբաթներ, ինչը չափազանց երկար է շուկայի կայունությունն ապահովելու համար:

Հ. Գ. Այս զարգացումների արդյունքում կրկին կարող է նվազել նավթամթերքի, ինչպես նաև հեղուկ գազի գինը, այդ թվում՝ Հայաստանում: Այնպես որ սպասենք հայտարարությունների՝ կառավարության հերթական աննախադեպ ձեռքբերման մասին»:

Աղբյուրը` Վահե Դավթյան
12124 | 0
Facebook