Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին հայտարարել է երկրում պետական հեղաշրջման նախապատրաստման մասին

15:42, ուրբաթ, 26 նոյեմբերի, 2021 թ.
Զելենսկին հայտարարել է երկրում պետական հեղաշրջման նախապատրաստման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրում դեկտեմբերի 1-ին պետական հեղաշրջում նախապատրաստելու մասին տեղեկություն է ստացել, փոխանցում է РИА Новости-ն: Նա նշել է, որ ձայնային նյութեր ունեն, որտեղ ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչները քննարկում են գործարար Ռինատ Ախմետովի մասնակությունը:

«Կարծում եմ՝ այդ տեղեկությունը հատուկ է տարածվել, որպեսզի Ախմետովին ներքաշեն իմ և պետության դեմ պատերազմի մեջ»,- ասել է Զելենսկին: Բայց, միևնույն ժամանակ, հավելել է, որ եթե այդպիսի բան տեղի ունենա, կշարունակի աշխատել իր գրասենյակում:

4644 | 0
Facebook