Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը

15:58, ուրբաթ, 26 նոյեմբերի, 2021 թ.
Հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում այս րոպեներին հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումից հետո տեղի կունենա եռակողմ հանդիպումը, որից հետո՝ Պուտինի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնալ Դմիտրի Պեսկովը:

Խոսելով ԼՂ հարցի մասին՝ Պուտինն ասել է, որ դեռևս կան խնդիրներ. տեղի են ունենում միջադեպեր, որոնք չեն լինում առանց զոհերի. «Այդ իսկ պատճառով հավաքվել ենք, որպեսզի դիտարկենք, թե ինչ է արվել և ինչ պետք է անել, որպեսզի նման դեպքեր տեղի չունենան, իրավիճակը հանդարտեցնելու համար ստեղծվեն պայմաններ, որ մարդիկ կարողանան հանգիստ ապրել»:

Ալիևն էլ նշել է, թե «Ղարաբաղում, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, լուրջ միջադեպեր չեն արձանագրվել»: «Բախումներ են եղել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, բայց դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին չէ»,- ասել է նա:

Պուտինի հանդիպումը Ալիևի հետ
6377 | 2
Facebook