Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Հարցազրույցներ

«Լավ կլիներ՝ մի քիչ պատմություն ուսուցանեին նրան». Պ. Մանուկյան

13:12, ուրբաթ, 26 նոյեմբերի, 2021 թ.
«Լավ կլիներ՝ մի քիչ պատմություն ուսուցանեին նրան». Պ. Մանուկյան

Արցախի Պաշտպանության բանակի պահեստազորի մայոր, Արցախյան պատերազմների մասնակից Պավլիկ Մանուկյանը AD TV-ի տաղավարում խոսել է Հայաստանին սպառնացող վտանգների, իրավիճակից դուրս գալու ուղիների մասին՝ նշելով, որ «մենք ընկել ենք գորշության գիրկը, քանի որ Նիկոլ Փաշինյանը պետք է անի այն, ինչ իր տերերը պահանջում են իրենից»:

«Նրանից ամեն ինչ սպասելի է. ստրուկին նախ դարձնում են ծառա, ծաղրածու, վերջում էլ տականք... Նա սահմանազատում թույլ տալու իրավունք չունի... լավ կլիներ, գոնե, մի քիչ հայ ժողովրդի պատմություն ուսուցանեին նրան»,- ասել է Մանուկյանը:

«Այս ամենի ելքը ես տեսնում եմ մաքուր աշխարհաժողովի միջոցով, որը մեր պետականության և հայրենիքի համար առաջին պաշտպանն է, որը կկարողանա և կմիավորի Սփյուռքն ու Հայաստանը՝ աշխարհի ամբողջ հայությանը»,- շեշտել է Մանուկյանը՝ կոչ անելով հայությանը միավորվել և ֆինանսապես աջակցել այդ գործընթացի իրականացմանը:

«Իրավիճակը, իրոք, Սարդարապատային է դառնալու ու անդառնալի հետևանքներով»,- կարծիք է հայտնել ազատամարտիկը։

«Լավ կլիներ՝ մի քիչ պատմություն ուսուցանեին նրան». Պ. Մանուկյան
| | |
1797 | 1
Facebook