Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Դպրոց ընդունելության առաջնահերթություն կտրվի տվյալ դպրոցին մոտ բնակվող երեխաներին»․ Ժաննա Անդրեասյան

23:12, հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
«Դպրոց ընդունելության առաջնահերթություն կտրվի տվյալ դպրոցին մոտ բնակվող երեխաներին»․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը. «Առաջիկայում ԱԺ-ում քննարկվելիք Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները ծավալուն են։ Փորձեմ առանձին գրառումներով անդրադառնալ կարևոր կետերին։
     Սկսենք դպրոց ընդունվելու սկզբունքներից։ Ինչպես գիտեք, դպրոց ընդունվելիս գործող օրենքով տրված է առաջնահերթություն տվյալ դպրոցում քույր, եղբայր ունեցող կամ տվյալ դպրոցի աշխատակցի երեխաներին։
     Օրենքի փոփոխությամբ դպրոց ընդունելության առաջնահերթություն ենք նախատեսում նաև.
     ✅տվյալ դպրոցին մոտ բնակվող երեխաներին,
     ✅Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին, որոնց թվում հատկապես հաճախ են հանդիպում զինվորական ծառայողները»։

| | |
836 | 0
Facebook