Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Իրադարձություններ

«Ձեր երեխաների արյան հաշվին իրենց շքեղություն են թույլ տալիս». Սոֆյա Հովսեփյան

19:22, հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
«Ձեր երեխաների արյան հաշվին իրենց շքեղություն են թույլ տալիս». Սոֆյա Հովսեփյան

«Մարդիկ սահմանագծի կահավորման համար գումար չեն հատկացնում, բայց Ալեն Սիմոնյանի մեքենայի համար հատկացնում են: Երբ ասում ենք, մեր աչքն են խոթում, թե ճանապարհներ են սարքել, այն ճանապարհները, որոնք ՀՀ քաղաքացու գրպանի հաշվին սարքում են ու հերթով նվիրում իրենց բարեկամներին: Այսօր ունենք զինվորներ, ովքեր չեն կարողանում շարունակել իրենց բուժումը, քանի որ պետությունն ասում է՝ փող չկա: Իսկ Ալեն Սիմոնյանի մեքենայի համար կա: Էլ ինչ պիտի անի էս իշխանությունը, որ դուք հասկանաք, որ ձեր երեխաների արյան հաշվին իրենց շքեղություն են թույլ տալիս: Մնում է մեկ բան, գիտակցել և համախմբվել, պետք է պատասխան տան ամեն արարքի համար»,- Հանրապետության հրապարակում ընթացող հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

| | |
2234 | 3
Facebook