Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զախարովան՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին

16:36, հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
Զախարովան՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներին, ասել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման համար լավ հեռանկարներ է տեսնում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը: «Մենք ելնում ենք նրանից, որ երթուղիների ապաշրջափակումը պետք է իրականացվի միջազգային համաձայնագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա»,- ասել է Զախարովան։

7393 | 0
Facebook