Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Իրադարձություններ

«Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի տարածքում 22 կմ ճանապարհ ո՞նց էր կառուցում». Հենրիկ Քոչինյան

16:12, հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
«Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի տարածքում 22 կմ ճանապարհ ո՞նց էր կառուցում». Հենրիկ Քոչինյան

Ինչպես հայտնել էինք, Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր՝ չի ընդունում, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի` ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող հատվածն Ադրբեջանին է պատկանում։ Շարունակելով թեման՝ նախկին պաշտոնյան նշել է, որ 1968թ. Գեոդեզիայի և քարտեզագրության պետական վարչության ատլասում այդ ճանապարհը Հայաստանի տարածքում է: «Պարզ տրամաբանությունը հուշում է՝ Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի տարածքում 22 կմ ճանապարհ ո՞նց էր կառուցում, ու հետո՝ կառուցելուց հետո, շուրջ 60 տարի, ՀՀ պետբյուջեից գումար է հատկացվել այդ 22 կմ-ն պահելու համար»,- հավելել է Քոչինյանը:

| | |
2261 | 1
Facebook