Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Իրադարձություններ

«Չեմ ընդունում, որ դա Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհ է». Հենրիկ Քոչինյան

15:36, հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
«Չեմ ընդունում, որ դա Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհ է». Հենրիկ Քոչինյան

Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է՝ չի ընդունում, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի` ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող հատվածն Ադրբեջանին է պատկանում։ «Երբ 60-ականների սկզբին ՀՀ մինիստրների խորհուրդը որոշում էր կայացնում կառուցել Գորիս-Կապան ավտոմոբիլային ճանապարհը, այն ժամանակվա ղեկավարները չգիտեի՞ն Հայաստանի սահմանի տեղը: Ուզում եմ հստակ ասել՝ գիտեին, որովհետև ոչ գիտակից մարդը չէր կարող լինել մինիստրների խորհրդի կազմում»,- ասել է նա: «Այսօր հայտարարվում է, որ 22 կմ-ն Ադրբեջանի տարածքով է անցնում, երբ մենք ճանապարհ էինք կառուցում, «Ադրբեջանի տարածք գրավում», Ադրբեջանի իշխանությունները դա չէին տեսնո՞ւմ, չէին հասկանո՞ւմ»,- հավելել է նախկին պաշտոնյան:

Հենրիկ Քոչինյանի ճեպազրույցը
| | |
1773 | 2
Facebook