Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Ժողովրդավարական երկրում եթե ընդդիմադիրներն ստանային նման հաղորդագրություն, կգնային հակահետախուզական մարմին». Իոաննիսյան

16:24, հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
«Ժողովրդավարական երկրում եթե ընդդիմադիրներն ստանային նման հաղորդագրություն, կգնային հակահետախուզական մարմին». Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային/ընդդիմադիր գործիչները ստանում են Pegasus ծրագրով իրենց հետևելու հաղորդագրություններ ու բոլորովս քննարկում ենք` դա Հայաստանի՞ հատուկ ծառայություններն են, թե՞ այլ երկրի։

Ժողովրդավարական երկրում եթե հանրային/ընդդիմադիր գործիչները ստանային Pegasus-ի մասին նման հաղորդագրություն, բոլորով կգնային հակահետախուզական մարմին, որ վերջինս պաշտպաներ իրենց ապօրինի հետևողներից։

Բայց Հայաստանում հատուկ ծառայությունը ոչ միայն չի դիտարկվում որպես հանրային/ընդդիմադիր գործիչների տեղեկատվական պաշտպանությանն օգնող, այլ, հակառակը, բացառապես դիտարկվում է որպես դրա վտանք»։

| | |
2395 | 1
Facebook