Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Իրադարձություններ

«Այսքան խնդիրների մեջ թանկարժեք մեքենան հրատա՞պ էր». լրագրողները՝ նախարարին

12:36, հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
«Այսքան խնդիրների մեջ թանկարժեք մեքենան հրատա՞պ էր». լրագրողները՝ նախարարին

Ինչպես հայտնի է, Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց թույլատրել Ազգային ժողովին ձեռք բերել մարդատար ավտոմեքենա BMW 750Li xDrive LCI դասի՝ մեկ անձից գնման ընթացակարգով:

Ավտոմեքենան ձեռք կբերվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար (90 միլիոն դրամ):

Լրագրողների հարցին՝ այսքան խնդիրների մեջ թանկարժեք մեքենան հրատա՞պ էր, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանն ասաց. «Երևի պետք ա եղել էլի, կարող ա՞ չեղած տեղից առնում են»: «Ճակատենցուն` ՈՒԱԶ, Ալեն Սիմոնյանին` թանկարժեք BMW»,- հնչեց լրագրողի դիտարկումը:

Հիշեցնենք՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօրվա նիստում ասել էր, որ Կապան-Ճակատենում ուղևորափոխադրումը կիրականացվի «ՈՒԱԶ» մեքենաներով:

Կառավարության անդամների ճեպազրույցները
| | |
3011 | 3
Facebook