Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սյունիքում այլընտրանքային 7 ճանապարհ ենք կառուցում». Նիկոլ Փաշինյան

11:42, հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
«Սյունիքում այլընտրանքային 7 ճանապարհ ենք կառուցում». Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հաստատեց Սյունիքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին հարցը (400 մլն դրամ): Նպատակն է՝ մարզի համայնքներում իրականացնել առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր, որի արդյունքում լուծում կտրվի բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին: «Սյունիքում այլընտրանքային 7 ճանապարհ ենք կառուցում՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Գեղանուշ, Ճակատեն համայնքների պարագաներում, նաև միջպետական նշանակության՝ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը լավարկելու աշխատանքներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այս հատկացումների շնորհիվ մարզում հրատապ հարցեր են լուծվում, օրինակ, կա անհրաժեշտություն Կապան-Ճակատեն ներհամայնքային տրանսպորտի։ Գնվել է «ՈՒԱԶ» մակնիշի երկու մեքենա, որոնք արդեն կանոնավոր ուղևորափոխադրմամբ են զբաղվում։

4824 | 1
Facebook