Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Իրադարձություններ

«Դպրոցի տնօրենը պետք է հնարավորինս քիչ զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք, մետլախ և այլ հարցերով». վարչապետ

11:24, հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
«Դպրոցի տնօրենը պետք է հնարավորինս քիչ զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք, մետլախ և այլ հարցերով». վարչապետ

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ վարչապետը հայտարարեց. «Մենք ուզում ենք, որպեսզի դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության բովանդակության վրա ու հնարավորինս քիչ զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք, խողովակ, մետլախ և այլ հարցերով: Դրա համար դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումն առանձնացնում ենք կրթական մասի կառավարումից, այսինքն՝ տնօրենը զբաղվելու է կրթության բովանդակությամբ ու որակով: Շենքերի կառավարումով զբաղվելու է ուրիշ պաշտոնյա»:

| | |
1893 | 0
Facebook