Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

22:06, չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
Հայաստանի և Իրանի արտգործնախարարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր իրանցի գործընկերոջը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն` հավելելով, որ այսօր Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։Արարատ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին։
     «Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
     Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի բազմոլորտ համագործակցության մի շարք հարցերի՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:
     Կարևորվել է բարձր մակարդակում փոխայցելությունների իրականացումը։Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև առևտրատնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում կապերի ընդլայնման շուրջ։
     Կարևորվել է նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագրի ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքների իրականացումը։

| | |
894 | 0
Facebook