Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Իրադարձություններ

Իրանում ՀՀ նախկին դեսպանը վարչապետի խորհրդական է նշանակվել

19:30, չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
Իրանում ՀՀ նախկին դեսպանը վարչապետի խորհրդական է նշանակվել

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ նախկին դեսպան Արտաշես Թումանյանը Փաշինյանի որոշմամբ վարչապետի խորհրդական է նշանակվել:

Որոշման մեծ մասնավորապես նշվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արտաշես Թումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»:
     Արտաշես Թումանյանը 1998-1999թթ. եղել է ՀՀ Նախագահի խորհրդական, 1999-2000թթ. ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ, 2000-2006թթ. եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նաեւ՝ Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի եւ «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման հայաստանյան խորհրդի նախագահ, 2001-2006թթ.՝ Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, 2015-2021թթ.՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

| | |
1826 | 2
Facebook