Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Բենզինը թանկ է, քանի որ կառավարությունը չի ուզում, որ այն էժան լինի. վե՛րջ». Արման Վարդանյան

17:06, չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
«Բենզինը թանկ է, քանի որ կառավարությունը չի ուզում, որ այն էժան լինի. վե՛րջ». Արման Վարդանյան

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը. «Երբ Հրապարակ կայքը կառավարության փոխարեն պատասխանում է այն հարցին, թե ինչու է Հայաստանում բենզինը թանկ, մտածում եմ` արդյոք ժամանակը չի՞ լուծարել պետական ինստիտուտները, քանի որ անիմաստ ռեսուրսներ են վատնում։ Հենա՝ Հրապարակը էժան գներով այդ գործը անում է։
     Հ.Գ. Երեկ Նիկոլը խուսափեց պատասխանել այն հարցին, թե ինչու` Կապան-Գորիս շրջանցող ճանապարհի շինարարական աշխատանքները ուշ սկսեցին և անորակ իրականացերցին։ Դրա փոխարեն ասաց, որ բոլոր երկրորդական, երրորդական, երեսուներրորդական նշանակության ճանապարհներ են ասֆալտապատել։
     Գիտակից ՀՀ քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ինչու է թերացել կառավարությունը. նա ֆիքսում է թերացումը, գնահատական է տալիս և անցնում առաջ։ Բենզինը թանկ է, քանի որ կառավարությունը չի ուզում, որ այն էժան լինի, վե՛րջ»:

| | |
1658 | 2
Facebook