Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Ինչ հեշտ է, չէ՞, նստել տանը և փիլիսոփայել, թե ով՝ ում կողմից է կառավարվում». Կարին Տոնոյան

14:36, չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
«Ինչ հեշտ է, չէ՞, նստել տանը և փիլիսոփայել, թե ով՝ ում կողմից է կառավարվում». Կարին Տոնոյան

«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հրապարակ ենք հրավիրում մեզանից խելացիներին, կարողներին ու «չկառավարվողներին»,
     Զարմանալի իմ հայ ժողովուրդ..... ինչ հեշտ է, չէ՞, նստել տանը և փիլիսոփայել, թե ով ում կողմից է կառավարվում, ով ում գրպանի խոսնակն է, ինչն ենք սխալ անում, ինչը՝ ոչ.....
     Եթե դուք այդքան լավ գիտեք, որն է ճիշտը, ապա դուրս եկեք՝ մենք միանանք ձեզ, դուք ձեզ գոնե վստահո՞ւմ եք, բա որ մեզ այդքան չեք վստահում, բա ինչու եք մեզ թողել հրապարակը, դուրս եկեք ինքներդ պաշտպանեք Հայրենիքը, մեր նման «կառավարվողներին» չեզոքացրեք, բա ուր եք տաք տանը նստել փիլիսոփայում միայն.....
     Կուզեի տեսնել այն ուժը կամ այն մարդուն, որը կկարողանա կառավարել ինձ.....
     Հրապարակավ հայտարարում եմ՝ ինձ չի հետաքրքրում, թե ով է իմ կողքին կանգնածն այս պահին, ինձ հետաքրքրում է իմ ազգային պետականության շահը, որն այսօր վաճառքի են հանել..... ինձ հետաքրքրում է հրապարակում 10,20,30 ու 40 հազար մարդ տեսնելը, որով միայն մենք կկարողանանք ազատվել այս չարիքներից...
     Իսկ եթե որևէ մեկը կարող է դա անել, ես միայն կծառայեմ նրան..... դե, հրապարակը ձեզ է սպասում, խնդրում եմ կարողներ դուրս եկեք.....»:

Աղբյուրը` Կարին Տոնոյան
| | |
2065 | 2
Facebook