Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Տաթև» կրթահամալիրի սաներից ևս 2-ը հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով

13:30, չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
«Տաթև» կրթահամալիրի սաներից ևս 2-ը հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է. «Նոյեմբերի 24-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, «Տաթև» կրթահամալիրի սաների շրջանում գրանցված դեպքերից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված է 4 երեխա, 2-ը՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել։ Աշխատանքները շարունակվում են։

Նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ սույն թվականի նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հասարակական սննդի կազմակերպություններից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված հիվանդներից բուժումը շարունակում են 3-ը, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել։ Աշխատանքները շարունակվում են»։

| | |
800 | 0
Facebook