Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Նիկոլը նմանվում է Բրեժնևին». Սուրեն Սուրենյանց

13:54, չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
«Նիկոլը նմանվում է Բրեժնևին». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսի մասին կարճ կարտահայտվեմ, մանավանդ, որ ԶԼՄ-ներից մեկին հարցազրույց եմ խոստացել։

Պետության ղեկավարը, որը 2018-20-ին ուներ հանրային վստահության մեծ պաշար, տապալեց արժանապատիվ խաղաղության օրակարգը՝ դիրքավորվելով որպես «ոչմիթիզականության» առաջամարտիկ, հիմա էլ համարձակություն չունի անկեղծորեն խոսել երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ տուրք տալով պոպուլիզմին ու փորձելով չեզոքացնել ոչ թե արտաքին ռիսկերը, այլ նրանք, որոնք ստեղծվում են նորահայտ «ազատագրականների» կողմից։

Տխուր է ունենալ ղեկավար, որը չունի խոսքի բովանդակություն, հստակություն ու կարող է երկու ժամից ավելի խոսել՝ մնալով շաբլոնների ու կարգախոսների գերի։ Գուցե կրկնվում եմ, բայց Նիկոլը նմանվում է Բրեժնևին․․. Եթե սխալվում եմ, թող իրապես ձևակերպի Հայաստանի զարգացման համատեքստը՝ դատարկ կարգախոսներից անցնելով խաղաղության իրական օրակարգի, ԼՂ խնդրի կարգավորման օրակարգի ձևավորմանը»։

| | |
2420 | 5
Facebook