Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Անկլավների հանձնումով Հայաստան- Վրաստան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը հայտնելու է ադրբեջանական վերահսկողության տակ». Ո. Սարգսյան

13:06, չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
«Անկլավների հանձնումով Հայաստան- Վրաստան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը հայտնելու է ադրբեջանական վերահսկողության տակ». Ո. Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ ԽԵԼՔԻ ԵՆ ԳԱԼԻՍ
     ՆԻկոլ Փաշինյանը երեկ խուսափեց Ոսկեպար գյուղի մոտ գտնվող անկլավներն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հարցին ուղիղ պատասխանել, դրանով իսկ հաստատելով, որ ինքը դրանք հանձնելու է։ Ոսկեպար գյուղի ընտրողների բացարձակ մեծամասնությունը 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություներում քվեարկել էր ՆԻկոլ Փաշինյանի օգտին, այժմ Ոսկեպարի չափահաս բնակչության լոկ 20-22 տոկոսն է ընդունում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Ոսկեպար գյուղի շրջակա, նախկին ադրբեջանաբնակ անկլավների հանձնումով Հայաստան- Վրաստան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը հայտնելու է ադրբեջանական վերահսկողության տակ, Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները այդ ճանապարհով չեն կապվելու Տավուշի մարզկենտրոն Իջևանի հետ, Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերից արտագաղթն ավելի մեծ թափ է առնելու»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
| | |
1600 | 2
Facebook