Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա հստակ քաղաքականություն է, որի նպատակն Արցախի հարցը փակելն է». Տիգրան Աբրահամյան

12:18, չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
«Սա հստակ քաղաքականություն է, որի նպատակն Արցախի հարցը փակելն է». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Իշխանությունն Արցախի հարցը երրորդ պլան մղելու օպերացիա է ձեռնարկել՝ հասարակության ուշադրությունը կենտրոնացրել Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի անվտանգային, ենթակառուցվածքային խնդիրներին, ինչի արդյունքում Արցախի հարցը դուրս է մղվել/մղվում հանրային քննարկումների տիրույթից։

Սա հստակ քաղաքականություն է, որի նպատակն է Արցախի հարցը փակել, «ձեռք քաշել» Արցախի հետ կապված ցանկացած պատասխանատվությունից և պաշտպանել սեփական իշխանությունը հետագայում Արցախի շուրջ տեղի ունենալիք գործընթացների բացասական ազդեցությունից»։

3815 | 2
Facebook