Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Հիմա եկեք պատասխանեմ այս հիմար հարցադրմանը ու թեման փակենք». Վահան Բաբայան

14:18, չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
«Հիմա եկեք պատասխանեմ այս հիմար հարցադրմանը ու թեման փակենք». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը գրել է. «Համացանցի մեկնաբանություններում և մարդկանց հետ շփումներում ամենատարածված հիմար հարցը հետևյալն է՝ «Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն իշխանությունը փոխանցեց դրան, պահեիք չտայիք, որ էս օրը չընկնեինք»:
     Հիմա եկեք պատասխանեմ այս հիմար հարցադրմանը ու թեման փակենք:
     Նախ լարեք ձեր հիշողությունը և մի պահ ձեզ տեղափոխեք մտովի 2018թ. ապրիլ, երբ ամբողջ երկրով մեկ հենց դուք (հիմնականում այդ հիմար հարց տվողները) փողոցում էիք, փակում էիք ճանապարհները, երկիրը կաթվածահար էիք արել:
     Ամբողջ ցավը նրանում է, որ տպավորություն է ստեղծվում, որ հրապարակում մարդ չկար և մի քանի հոգի պահանջեց նախագահի հրաժարականը, նա էլ այն տվեց: Հազարներով երիտասարդներ` եթե ոչ տասնյակ հազարներով էյֆորիայի մեջ փողոցներից տուն չէին գնում իբր պայքարում էին, իսկ իրականում, մի մանիպուլյատորի ձեռքում դարձել էին խաբված զանգված: Ու էսօր ասում են՝ բա ինչի՞ տվեցիք իշխանությունը էս կապիտուլյանտին: Երեխաներ՝ մանկական սայլակներով առաջին գիծ կանգնած, ի՞նչ կարող էր անել թշնամուն հաղթած հերոս նախագահը` իհարկե, նա բացառել է որևէ ուժային լուծում երկրի ներսում, նա միշտ այդ լուծումներն օգտագործել է միայն թշնամու դեմ:
     Երկրորդը` Սերժ Սարգսյանն իշխանությունը որևէ մեկին չի փոխանցել (բացի, իհարկե, ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգի) նախագահը կատարել է փողոցում օրերով իր հրաժարականը պահանջող մարդկանց պահանջը և հեռացել երկիրի ղեկավարի պաշտոնից:
     Երրորդը` ի՞նչ եք առաջարկում հետին թվով ձեր նկատմամբ ուժ կիրառվե՞ր, զոհեր և վիրավորներ լիներ մայրաքաղաքի կենտրոնում, որի մեջ չէր բացառվում լինեիք հենց դուք՝ հիմար հարց տվողներից որևէ մեկը, հա՞...
     Ի վերջո, հասկացեք, եթե իհարկե կարող եք այս գրառումը ուշադիր կարդալ և ընկալել: Նախագահը երբեք չի կառչել որևէ աթոռից, Նախագահը երբեք հայի վրա զենք բարձրացնելու հրաման չէր տա, Նախագահն այնքան իմաստություն ունեցավ, որ առանց մեկ զոհի այդ հարյուր հազարավոր մարդկանցից հանգուցալուծեց ճգնաժամը, ինչը շատ հանգիստ կարող էր նաև այդ պահին առիթ հանդիսանալ արտաքին ագրեսիայի ու էլի շատ բաների, որոնց մասին մենք էլ չգիտենք:
     Նման հարց տվողներ, մի՛ մոռացեք, որ էդ «չփոխանցելուց» ու ուժ կիրառելուց առաջին հերթին կարող էիք այլևս նման հարցեր տալու հնարավորությունից հավերժ զրկվեիք հենց դուք կամ ձեր կողքին կանգնածը:
     Այս հարցադրումն ամենահիվանդ երևակայության դեպքում նույնիսկ համարում եմ կատարյալ հիմարություն»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
| | |
2450 | 3
Facebook