Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Թշնամական վերջնագրերն ի կատար ածող է Նիկոլը, ուրիշ ոչինչ». Արթուր Ղազարյան

16:48, չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
«Թշնամական վերջնագրերն ի կատար ածող է Նիկոլը, ուրիշ ոչինչ». Արթուր Ղազարյան

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի խոսքով։ Եթե այս դրածոն է բանակցելու Հայաստանի անունից, ապա Հայաստանը ուղղակի վերածվելու է Թուրքիայի ու Ռուսաստանի ոտնատակ եղած մայրուղու, որտեղ հայ մարդկանց դերակատարումը մայրուղու սպասարկումը և վարորդներին ծառայություն մատուցելն է լինելու։
     Նա այլ տարբերակ չի պատկերացնում։ Իսկ պսեվդոպայքարները, պսեվդոպատերազմները, մարդկանց գիտակցաբար զոհաբերելը միմիայն մեկ նպատակի համար են. որ հայերին ներկայացված վերջնագրերը ի կատար ածվեն։
     Թշնամական վերջնագրերն ի կատար ածող է Նիկոլը, ուրիշ ոչինչ։ Իսկ այդ 80 էջով նա վախեցրեց նախկիններին, որոնց առանց այդ 80 էջի էլ գիտենք ովքեր են»։

| | |
1204 | 2
Facebook