Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Փաստերով ներկայացրել եմ ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինական ներխուժումներն ու ՀՀ բնակչության իրավունքների խախտումները». ՄԻՊ

10:30, չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
«Փաստերով ներկայացրել եմ ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինական ներխուժումներն ու ՀՀ բնակչության իրավունքների խախտումները». ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրառումը. «ԱՄՆ-ում, հանդիպումների ժամանակ, փաստերով ներկայացրել եմ ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները:

Հիմնավորված ներկայացվել է անվտանգության գոտու անհրաժեշտությունը՝ որպես մարդու իրավունքների երաշխիք:

Ներկայացվել են նաև փաստեր Արցախում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների փաստերը, որոնք նաև հիմնված են Արցախի իմ գործընկերոջ զեկույցների վրա:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR)) հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Սփյուռքի ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ինչպես նաև ԱՄՆ ղեկավար պաշտոնյաների հետ:

Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել՝ Քալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ, Սան Ֆրանցիսկոյի ղեկավար մարմնի՝ վերահսկողների խորհրդի անդամների և քաղաքապետարանի հետ, Լոս Անջելեսի քաղաքապետարանի վերահսկող մարմնի հետ, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի հետ, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հետ, տարբեր այլ հանդիպումներ»:

Աղբյուրը` Արման Թաթոյան
| | |
985 | 0
Facebook